Հայտնի դարձավ ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկ քառորդում խաղալու իրավունք ձեռք բերած նախավերջին հավաքականը: Շվեյցարացիների հետ խաղում արգենտինացիները հաղթական գոլը խփեցին խաղի 117-րդ րոպեին: Դա հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Լինել Մեսին կենտրոնից ճեղքեց մրցակցի պաշտպանությունն ու իդեալական փոխանցում կատարեց աջ եզրում բացված դի Մարիային: Մյուս խաղում մեկ քառորդ դուրս գալու իրավունքը վիճարկելու են Բելգիայի ու ԱՄՆ-ի ընտրանիները:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ